copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:35 15-05-2022

Արմավիրում վարորդը Mercedes-ով բախվել է նստարանին, տապալել էլեկտրասյունը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հովհաննիսյանը՝ իր վարած Mercedes C-240 մակնիշի ավտոմեքենայով, Սարդարապատ գյուղից դեպի Այգեվան գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե նստարանին, առաջ ընթանալով հայտնվել գերեզմանների տարածքում, կոտրելով 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այգեվանցի Վահան Աղախանյանի գերեզմանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հերոսի գերեզմանի մոտ:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Էդգար Մնացականյանը՝ մարմնական վնասվածքներով, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից նրանց տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը