copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:03 15-05-2022

ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել

Արտաքին գործերի նախարարությունում պատվիրակություններին պատշաճ ընդունելու համար որոշել են պատվիրակների ոտքերի տակ երկու միլիոն դրամ արժողությամբ գորգ փռել, հայտնում է 168․am-ը։

Իսկ 2 միլիոն 90 հազար դրամով գորգը գնել են «Մերգերյան կարպետ» ընկերությունից։
Ձեռագործ գորգը 2021 թվականի է՝ պազիրիկ տիպի։

Թե ինչու էր երկրի տնտեսության համար այս բարդ ու դժվար ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ ձեռագործ գորգ փռել հյուրերի ոտքի տակ, հատկապես ինչի՞ց ելնելով են ԱԳՆ-ում նման ներկայացուցչական ծախս կատարել, հայտնի չէ: Պարզապես տրամաբանական հարց է առաջանում՝ երբ մինչև հիմա պատվիրակների ոտքերի տակ այդ արժեքի գորգ չէր փռվում, հանգամանքը բացասական ի՞նչ հետք է թողել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, աշխարհը հայ մշակույթի մասին լիարժեք պատկերացում չէ՞ր ունենում, թե՞ հայոց հյուրասիրությունից էր դժգոհ մնում և դրա պատճառով էլ տուժում էր հայոց դիվանագիտության հանդեպ վերաբերմունքը, իսկ գուցե՞ երկու միլիոն դրամ արժեցող գորգը պետք է հիմա բարձր պահի Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի վարկն աշխարհում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի