Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:36 14-05-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 7. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018-ի մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»:
Հայտարարությունը՝ հայտարարություն, իրականությունը, սակայն, ինչի ականատեսն ենք առ այսօր, զազրելի է առավել քան: Հայաստանյան հասարակությունը պառակտված է մի քանի շերտերի, ատելությունը բոլորիս շրջապատում է: Համընդհանուր անհանդուրժողականության հիմքը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրեց՝ ի դեմս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրույթուննների քարոզարշավի ժամանակ՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարեց. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վե՛րջ, մենք սպիտակ ուժերն ենք»:
Հռետորաբանությունն այնուհետ շարունակեցին Փաշինյանն ու թիմակիցները: Ներկայիս վարչապետը ամենատարբեր ամբիոններից հայտարարեց, թե կարող է կտրել օրինազանց գործարարների թաթիկները (2019-ի դեկտեմբերի 4-ին), ասֆալտին փռել ու պատերին ծեփել դանակով հարց լուծել փորձողներին (2019-ի ապրիլ), նորից ասֆալտին փռելով ու պատերին տալով՝ նույն 2019-ի արդեն նոյեմբերին նույն «հաթաթան» Փաշինյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էր տալիս:
Մեկ տարի առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրույթունների քարոզարշավի ժամանակ՝ 2021-ի հունիսի 8-ին, քաղաքացիներին խոստանում էր՝ ընտրություններից հետո բոլորին շինելու է: Այս տարվա՝ 2022-ի մարտի 2-ին՝ Կառավարություն-Ազգային ժողով հերթական հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը, անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ «մատ թափ տալով մեզ հետ մի՛ խոսեք» հորդորին, հակադարձեց. «Թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»:
Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումներից մեկը, փաստորեն, թե իրեն ու իր թիմին ատելություն պետք չէ, թե «Հայաստանում սիրո ու հանդուրժողականության» մթոնոլորտ է հաստատվել, սին էր ու պաթետիկ, եւ նա մեզ ու ձեզ՝ «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներիս» խաբել է:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի