copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:34 13-05-2022

Նախագահ Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանն իր հայրենասիրությամբ և իմաստուն առաջնորդությամբ հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման, կայուն զարգացման և հզորացման համար:
Այս դժվարին պահին կիսում եմ Ձերդ Վսեմության և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն և ոգու արիություն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից