copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:26 08-08-2022

Արցախցիները խայտառակ պարտությունից հետո հանդուրժեցին իրենց ղեկավարին․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՈՐԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Այն ինչ կատարվել և կատարվում է, հատկապես, շեշտում եմ՝ հատկապես Արցախում, անկեծորեն եմ ասում, ինձ համար անսպասելի էր և է։ Փաստորեն, արցախցիները խայտառակ պարտությունից հետո հանդուրժեցին իրենց ղեկավարին։ Դա դեռ ոչինչ, իսկ հիմա՞․․․

Արցախի նախարար կոչված Հայկ Խանումյանն անձամբ պարտադրում է բերձորցիներին, աղավնաձորցիներին լքել իրենց բնակավայրերը։90-ականներին արցախցիների հաստատակամության շնորհիվ, հակադրվելով ՀՀ իշխանությանը, պահվեցին Շուշին, Քարվաճառը, ողջ Արցախը։ Իսկ հիմա՞․․․

Ի՞նչ տարբերություն այդ Հայկ Խանումյանի և Վիգեն Խաչատրյանի միջև։ Ենթադրում էի, որ արցախցիներն ավելի ամուր են կանգնած հայրենի հողի վրա, քան մեր՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը։ Այսպիսով՝ Արմեն Գրիգորյան, Սամվել Բաբայան և Հայկ Խանումյան․․․

Ա՛յ Հայկ Խանումյան և մյուսներ, չե՞ք կարողանում ինքնապաշտպանություն կազմակերպել, հլու-հնազանդ Ադրբեջանին ենթարկվելու փոխարեն, գոնե հրաժարական տվեք։

Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին։ Չեմ զարմանա, որ ինչպես 1923թ․ սրանք կազմակերպեն հանրաքվե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ