copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:09 04-04-2022

Իսրայելը դատապարտել է Ռուսաստանի ռազմական հանցագործությունները

Բուչայում ռուս զինվորականների վայրագությունների կադրերի՝ աշխարհով մեկ տարածվելուց հետո Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարեց, որ «քաղաքացիական բնակչությանը միտումնավոր վնաս պատճառելը ռազմական հանցագործություն է»։

Պաշտոնական Իսրայելն Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո առաջին անգամ է օգտագործել այս տերմինը, գրում է Ynet-ը։

Լապիդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայի դեմ պատերազմում անվանել է «ռազմական հանցագործություն»։

«Անհնար է անտարբեր մնալ այն սարսափելի նկարների առջև, որոնք հայտնաբերվել են Բուչա քաղաքում այն ​​բանից հետո, երբ ռուսական բանակը լքել է այն: Քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ վնասելը ռազմական հանցագործություն է, և ես խստորեն դատապարտում եմ դա»,- գրել է արտգործնախարարը Թվիթերում։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
20:43 Ինչպես է տեղի ունեցել «Nissan Tiida»-ի, «Toyota Camry»-ի, «Lada»-ի և 2 «ԶԻԼ» բեռնատարների մասնակցությամբ ավտովթարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին