copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:04 10-05-2022

Ֆիլիպինների նախկին բռնապետի որդին հաղթել է նախագահական ընտրություններում

Ֆիլիպինների նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին՝ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերը, հաղթել է նախագահական ընտրություններում։ 64-ամյա սենատորը հավաքել է ձայների 56 տոկոսը, նրա մրցակից Լենի Ռոբրեդոն՝ 26 տոկոսը։

Մարկոս ​​ավագը կառավարել է 21 տարի և տապալվել զանգվածային ցույցերի ու ռազմական հեղաշրջման արդյունքում այն բանից հետո, երբ իրեն հռչակել է 1986 թվականի նախագահական ընտրությունների հաղթող։ Նրա իշխանությունն ուղեկցվել է համատարած կոռուպցիայով և ընդդիմության նկատմամբ հալածանքներով։ Նրա այրու ունեցվածքը 80-ականների վերջին գնահատվում էր 10 միլիարդ դոլար։

Մարկոս ​​կրտսերը 2016 թվականին առաջադրել է իր թեկնածությունը Ֆիլիպինների փոխնախագահի պաշտոնում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք։ Այդ ժամանակ նա պարտվել է ընտրություններում։

Նախկին բռնապետի աճող ժողովրդականությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ընտրողները մեծապես հիասթափվել են նրանից հետո կառավարած նախագահների բարեփոխումներից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից