Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:46 10-05-2022

ՀՀ-ում պաշտպանության ոլորտում հետազոտություններին տրամադրվող միջոցները կրճատվել են 600 հզ դոլարով. փորձագետ

Այս տարվա ապրիլին պաշտպանության ոլորտում տեխնիկական եւ գիտատեխնիկական հետազոտություններին տրամադրվող բյուջետային միջոցները կրճատվել են 295 մլն դրամով (մոտ 600 հազար դոլար- խմբ.)։ Այս մասին ասել է տնտեսագետ Մանուկ Հերգնյանը։

Սույն պարագայում, նրա խոսքով, դժվար է խոսել այն մասին, որ փողերը չեն իրացվել, չեն իրականացվել ծրագրերը եւ վերադարձվել են բյուջե։ Նա հիշեցրել է, որ 2021թ. պաշտպանության ոլորտում այդ նպատակներին հատկացվել է 4,5 մլրդ դրամ, 2022-ին՝ 9,2 մլրդ դրամ, այսինքն՝ ընդամենը 10-18 մլն դոլար կամ պետբյուջեի 0,024 տոկոսը։

«2021թ. նաեւ որոշվել է երկու անգամ (600 մլն դրամով եւ 1,2 մլրդ դրամով) կրճատել արդեն պլանավորված միջոցների ծավալը։ Մենք պետք է շատ արագ վերակառուցենք անվտանգության համակարգը, ինչը ենթադրում է համապատասխան տեխնոլոգիական լուծումների որոնում։ Բայց հղումն այն բանին, թե ինչ-որ ձեռնարկություններ ներկա պայմաններում պետք է հայկական շուկա գան իրենց առաջարկություններով եւ, քանի որ նրանք չեն գալիս, ուստի չեն իրականացվում ծրագրերը, չի համապատասխանում մեր իրողություններին»,- ընդգծել է Հերգնյանը։

Փորձագետը նշել է, որ եթե խաղաղության օրակարգով առաջ շարժվենք եւ մտածենք, որ Հայաստանին զենք բոլորովին պետք չէ, ապա դրա վրա փող ծախսել էլ պետք չէ. կամ պետք է շատ ծախսել, կամ առհասարակ չծախսել (եթե այլ քաղաքականություն է վարվում)։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել