Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:47 09-05-2022

Արցախահայությունը իր ապագան կապում է միմիայն այս իշխանափոխության հետ․ Ալյոշա Գաբրիելյան

Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։

Այսօր հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև արցախյան ազգային ազատագրական շարժման առաջամարտիկ, Արցախի 3-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր և Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։

«Ես իմ դիրքով և անցած ուղիով շատ եմ շփվում ժողովրդի հետ և արցախահայության անունից երաշխավորված եմ այստեղ հայտարարել, որ Արցախը «Դիմադրության» շարժման կողքին է։ Արցախահայությունը իր ապագան կապում է միմիայն այս իշխանափոխության հետ։
Շատ ժամանակ, որպես բավականին փորձ ունեցող և ճանապարհ անցած մարդ, ինձ ասում են՝ ինչո՞ւ Արցախը ոտքի չի կանգնում, ինչո՞ւ հանրահավաքներ չի անցկացնում․ ժողովո՛ւրդ ջան, Արցախի ժողովուրդը անչափ համբերատար է, և նա վստահում է իր ներկայացրած մարմիններին՝ հատկապես Ազգային ժողովին, որն ապրիլի 14-ին իր հայտարարությամբ հնչեցրել է, որ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։
Մենք ունենք մի կարմիր գիծ, և այն հատողները արժանանալու են ոչ միայն հայ ժողովրդի ատելությանը, այլ որպես դավաճան՝ իրենց արժանին են հատուցելու։ Այս մեծ բեմից ուզում եմ զգուշացնել նրանց՝ այդ թվում Արցախում ծվարած շատ-շատերին, որոնք իշխանության տարբեր թևերում են, որոնք վարում են ջայլամային քաղաքականություն, չի ներվում նման անտարբերությունը․ կա մի ճշմարտություն, և դա Արցախի փրկությունն է, Հայաստանի փրկությունը, և այս դավաճաններին իշխանությունից հեռացնելը»,- ասաց Ալյոշա Գաբրիելյանը։

Մանարմասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր