Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:47 09-05-2022

Մարիուպոլը ռազմական ճանապարհով ապաշրջափակել հնարավոր չէ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին անհնար է ռազմական ճանապարհով ապաշրջափակել Մարիուպոլ քաղաքը, հաղորդում է Suspilne-ն։
«Ուկրաինայում նման ծանր սպառազինություն չկա,- ասել է Զելենսկին՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։- Սրանք մտքեր չեն, սրանք մեր բանակի ղեկավարության եզրակացություններն են»։
Զելենսկիի խոսքով, այժմ հնարավոր են միայն դիվանագիտական ​​ջանքեր, որոնք և ձեռնարկում են երկրի իշխանությունները։ Հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ «Ազովստալի» տարածքից տարհանել բոլոր խաղաղ բնակիչներին, ընդգծել է նա։
«Ինչ վերաբերում է զինվորականներին. ռուսաստանցի զինվորականները, ռուսական բանակը, բանակի ղեկավարությունը և ՌԴ քաղաքական ղեկավարությունը չեն ցանկանում բաց թողնել մեր զինվորականներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ բանակցություններում ներգրավված են մի քանի երկրներ, ինչպես նաև ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։
«Ռուսաստանը փոխանակում է միայն գերության մեջ հայտնված զինվորականներին՝ գերիների հետ։ Ահա այսպիսի իրավիճակ է։ Սա ՌԴ-ի պատասխանն է։ Այլ պատասխան չկա»,- ասել է նա։
Ավելի վաղ, մայիսի 8-ին, «Ազով» գնդի մարտիկները, որոնք շարունակում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպանությունը, հայտարարել էին, որ իրենց «կարող են միայն տարհանել», քանի որ իրենք ծախսել են «արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները»: Նրանք կրկին շեշտել են, որ գերի չեն հանձնվելու։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին