copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:23 07-05-2022

Փոխվում, վերածնվում է հայ ժողովրդի ոգին. Արտակ Զաքարյան

«Խիստ անհրաժեշտ է, որպեսզի փողոց դուրս եկած ընդդիմությունը, Նիկոլի հրաժարականից հետո ևս պահպանի ազգային միասնականության, համերաշխության և հետևողականության ոգին: Դա է լինելու մեր երկրի առաջիկա հաջողությունների հիմնական բանալին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան:

«Ազգակործան իշխանության խռխռոցն ու վախճանը

Նիկոլի գնալը ժամանակի հարց է, իսկ ժամանակն աշխատում է հոգուտ Հայաստանի: Ե՛վ հայ ժողովուրդը, և´ արտաքին աշխարհը հասկանում են, որ Նիկոլի լեգիտիմ իշխանությունն ավարտվել է և նրա հետ այլևս լուրջ հարցեր չի քննարկվում: Ակնհայտ է, որ այս օրերին որևէ նոր գործընթաց կամ ձեռքբերված պայմանավորվածություն լեգիտիմ չէ, և առաջիկայում փոխվելու են նոր իշխանությունների կողմից:

Հայաստանն այսօր ապրում է անցումային փուլ: Փոխվում, վերածնվում է հայ ժողովրդի ոգին: Առաջ է գալիս հայրենիքի նկատմամբ պահանջատիրության ու ապազգային գործողությունների նկատմամբ անհանդուրժողականության նոր ալիք: Ավարտվում է նիկոլիզմով սրիկայաբար խաբված, մանիպուլացված ու կեղծիքով թունավորված հասարակության լինելու ժամանակահատվածը: Մինչ վերջերս հանգած հրաբուխ հիշեցնող հանրային տրամադրությունները` նոր հրաբխային ժայթքման են վերածվում:

Ընդդիմության նախաձեռնած համաժողովրդական շարժումը, բնական ճանապարհով խթանել է նաև նոր սերնդի ակտիվությանը: Հայրենասեր երիտասարդությունն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում հանրային տրամադրություն ձևավորելու գործը: Նրանք դառնում են հանրային կարծիք ձևավորողներ ու ապագայի նոր լիդերներ: Ժողովուրդն անտարբեր զանգվածից, քայլ առ քայլ վերածվում է ազգային ինքնություն և գիտակցություն ունեցող կուռ միասնության:

Նիկոլին և իր թայֆային վռնդելը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած պրոբլեմների լուծման ընդամենը սկիզբն է: Շատ դժվար բայց անհրաժեշտ աշխատանքը դեռ առջևում է, նիկոլին ու իր թայֆային վռնդելուց հետո: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի փողոց դուրս եկած ընդդիմությունը, Նիկոլի հրաժարականից հետո ևս պահպանի ազգային միասնականության, համերաշխության և հետևողականության ոգին: Դա է լինելու մեր երկրի առաջիկա հաջողությունների հիմնական բանալին:

Այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության փոխանցումը լինի արագ և անցնցում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից