copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:21 07-05-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Երեկ՝ մայիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 49-ամյա Սերգեյ Մ-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 67-ամյա Սուրեն Բ-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Այսօր՝ մայիսի 7-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, և հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Ծառուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը