Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:03 06-05-2022

Միջազգային մամուլը տեսնում է՝ ինչպես է Նիկոլը ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ. Իշխան Սաղաթելյան

««Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլի էջերում է»։ Այս գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է. «Այս օրերին աշխարհի առաջատար մամուլն ակտիվ լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ РИА Новости, The Guardian, BBC, Sputnik, Al Jazeera, РБК, АиФ, Reuters, France 24, Euronews, ABC News և բազում այլ լրատվականներ ու պարբերականներ գրում են այն մասին, որ հայ ժողովուրդը դեմ է Արցախը Ադրբեջանին հանձնելու այս իշխանությունների օրակարգին։

Նրանք տեսնում են մեր արդար պահանջը և տարածում այն աշխարհով մեկ՝ ցույց տալով, որ մեր ժողովուրդը չի համակերպվել պարտությանը, չի համակերպվել դավաճանությանը և կրկին պայքարում է արժանապատիվ ապրելու իր իրավունքի համար։

Միջազգային մամուլը նաև տեսնում է, թե ինչպես է իրեն ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած Նիկոլը պայքարում ժողովրդի կամքի դեմ։ Թե ինչպես է նա ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և թե ինչպես է փորձում պահել իր իշխանությունը։ Ամեն ինչ տեսանելի է, և ամեն ինչ արձանագրվում է։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին հիշեցնում եմ՝ այսօր՝ ժամը 12։00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Գործ ունենք անելու»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել