copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:36 03-05-2022

Նիկոլը չի կարող հրաժարական չտալ. Իշխան Սաղաթելյան

«Մեր հայրենակիցներն անընդհատ միանում են մեր ակցիաներին, օրվա իշխանությանը ցույց ենք տալիս, որ իշխանությունն արդեն փողոցում է, րոպե առաջ հրաժարական տուր, գնա»: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացրել են Երևանում. «Սա այլանդակություն է։ Այսօր, կարծեմ, արդեն 250 հոգու բերման են ենթարկել, բայց չեն կարողանում, ինչքան բռնում են, այնքան շատանում ենք։ Երևանն արդեն փողոցում է, այս պահին 15-20 ուղղութամբ երթեր են։ Այլևս ամեն ինչ ավարտված է։ Պարզապես ոստիկանները հասկանան, որ չեն կարող Նիկոլին պահել, ու վերջ դնեն այս ապօրինություններին»։

Սաղաթելյանի խոսքով, մինչև ծնկի չբերեն, չհասնեն Փաշինյանի հրաժարականին, կշարունակեն իրենց ակցիաները։

Հարցին՝ իսկ եթե հրաժարական չտա՞, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Չի կարող»։

Նրա խոսքով, երևի չեն զեկուցում, թե քանի մարդ է մասնակցում իրենց ակցիաներին, որպեսզի նոր հրահանգներ չտա. «Ասում էին՝ ժողովուրդը չի ուզում, որ գնա։ Սա ժողովուրդ չէ՞։ Ամբողջ Երևանը, Հայաստան ոտքի է կանգնել։ Ինչքա՞ն կարող են ճնշել»։

Նշենք, որ ընդդիմադիմության առաջնորդներն ու քաղաքացիները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վաղ առավոտյան սկսել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։ Մայրաքաղաքի մի քանի տասնյակ խաչմերուկներ են փակվել, որոշ գործողությունների մասնակցում են նաև ընդդիմության առաջնորդները։

«Առանց թուրքի Հայաստան», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին, քշենք վերջին թուրքին» վանկարկումներով իրականացվում են ակցիաներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում