copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:21 06-05-2022

Ինչու էր նորանշանակ նախարարը խույս տալիս լրագրողներից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին երեկ կառավարության նիստից հետո փորձեցինք մեկ-երկու հարց ուղղել իր ոլորտից։ Բայց պարոն Խաչատրյանը շատ տարօրինակ պահվածք ցուցաբերեց՝ հին նիկոլական նախարարների պես լրագրողներից ու հարցազրույցից խույս տալով։

Մի կերպ համոզելուց հետո համաձայնեց կանգնել ու լսել մեր հարցը, թե ինչ նոր ծրագրեր, նոր գաղափարներ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հայկական արտադրության ԱԹՍ-ների ոլորտում ի՞նչ նոր զարգացումներ կան։

Մի խոսքով, բացառապես իր ոլորտին վերաբերող հարցեր՝ Արցախը հանձնելուց ու հազարավոր զոհերից չէինք հարցնում։ Բայց Խաչատրյանն ուշադրությամբ հարցը լսելուց հետո պատասխանեց․

«Հիմա պատրաստ չեմ էս հարցին պատասխանել», ու արագ հեռացավ։ Թերեւս կարելի էր այս պատասխանը վերագրել այն հանգամանքին, որ նախարարը մի քանի օր առաջ է նշանակվել եւ անպատրաստ ու անտեղյակ է ոլորտից, բայց նա մինչ այդ եղել է նույն գերատեսչության փոխնախարար․ այս պաշտոնին է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ուստի կարող ենք արձանագրել, որ 7 ամսվա ընթացքում այս անձը, զբաղեցնելով նախարարությունում բարձր պաշտոն, չի հասցրել ծանոթանալ ոլորտին եւ պատասխանել տարրական հարցերի»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել