copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:45 05-05-2022

Ուկրաինան ռուսական հրամանատարական կետերին հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի հետախուզական տվյալների օգնությամբ. NYT

Ամերիկյան հետախուզությունը Ուկրաինային տվյալներ է տրամադրում ռուսական բանակի հրամանատարական կետերի տեղաշարժի վերաբերյալ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության անանուն աղբյուրներին։
Այդ հետախուզական տվյալների հիման վրա Ուկրաինային հարվածներ է հասցրել ռուսական շտաբներին, որի հետևանքով, ի թիվս այլ բաների, ըստ չհաստատված տեղեկությունների, 12 ռուսաստանցի գեներալ է զոհվել:
Ըստ աղբյուրների, Ուկրաինան հարվածներ է հասցնում սեփական տվյալները ամերիկյանի հետ համադրելով, ներառյալ գաղտնալսումները, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ շտաբներում բարձրաստիճան սպաներ են լինում:
Միաժամանակ The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկատվություն չի տրամադրում ռուսական բանակի բարձրագույն ղեկավարության տեղաշարժի մասին։ Պարբերականն ընդգծում է, որ Իզյումում գտնվող շտաբի վրա հարձակումը, որտեղ ըստ չհաստատված տեղեկությունների գտնվել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ծրագրվել է առանց ամերիկյան հետախուզության տվյալների կիրառման։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը The New York Times-ին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում ռուսաստանցի գեներալներին սպանելու համար:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել