Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:52 04-05-2022

Տղամարդը գիտակցության է էկել դիահերձարանի ճանապարհին՝ վախեցնելով բժիշկներին

Չինաստանի բնակչին սխալմամբ մահացածի տեղ են դրել, գրում է New York Post-ը։ Դիահերձարանի ճանապարհին տղամարդը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ՝ վախեցնելով բժիշկներին։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել Շանհայում՝ ծերանոցում։ Կորոնավիրուսով հիվանդ տղամարդը վատառողջության պատճառով կորցրել է գիտակցությունը, սակայն անձնակազմը որոշել է, որ նա մահացել է և բժիշկներ է կանչել։ Ժամանած բժիշկները կազմակերպել են դիակի տեղափոխումը դիահերձարան՝ հավատալով ականատեսների խոսքին։
Դիահերձարանի ճանապարհին տարեց չինացին սկսել է կենդանության նշաններ ցույց տալ՝ վախեցնելով բժիշկներին։ Հասկանալով, որ տղամարդը դեռ շնչում է, նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։ Ավելի ուշ հայտնել են, որ հիվանդի վիճակը կայուն է:
Հաղորդվում է, որ միջադեպի հրապարակումից հետո մի քանի մարդ նկատողություն է ստացել տեղի իշխանությունների կողմից, այդ թվում՝ ծերանոցի տնօրենը:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
15:47 Դհուլ-զուռնով գանք Զվարթնոց. Ռաֆայել Երանոսյանի հումորային արձագանքը Գոռ Հակոբյանի հոլովակին