Ներքին 4 տարի առաջ - 00:18 04-05-2022

Ցուցարարներն ազատ են արձակվում

Աջափնյակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում ընթանում էր Գերասիմ Վարդանյանին ուղղված մեղադրանքի քննությունը։ Դատարանի դիմաց հավաքվել էին բազմաթիվ ցուցարարներ, նրանց թվում էին նաև պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Արծվիկ Մինասյանը։

Վարդանյանի գործով որոշումը հրապարակվեց 21։30-ին։ Ինչպես արդեն նշել էինք, վերջինս ազատ արձակվեց։

Պատգամավոր Աննա Գրիգորյանը ողջունելի համարեց օրենքի շրջանակներում դատավորի անաչառ գործելաոճը՝ շեշտելով, որ այն պետք է օրինակ ծառայի մյուսների համար։

Ազատ արձակված Գերասիմ Վարդանյանն էլ հավաքվածների ծափերի ներքո ելույթ ունեցավ՝ բացականչելով․ «Արյունոտ սուլթանը ընկնելու է, հաղթանակը մերն է լինելու, Արցախը չի ընկնելու», ապա հավելեց, որ Դաշնակցության որոշումները միշտ կատարվում են։

Արծվիկ Մինասյանի հուշումից հետո դաշնակցական Գերասիմ Վարդանյանն անդրադարձավ նաև դատարանի որոշմանը՝ շնորհակալություն հայտնելով դատարանին՝ իշխանական ճնշումների տակ նման որոշում կայացնելու համար, որը որակեց որպես առանձնահատուկ տղամարդկություն։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան