Ներքին 4 տարի առաջ - 21:36 03-05-2022

Բաղրամյան գյուղից 21-ամյա երիտասարդը դանակահարել է 2 համագյուղացու

Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Բաղրամյան գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդը, ով դանակահարել էր 2 համագյուղացու։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր:

Ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չստացվեց: Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ոչ միայն դանակահարության մասին տեղեկություններ ստացան, այլև պարզեցին մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը. Բաղրամյան գյուղի բնակիչ էր, 21 տարեկան:

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին», ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տուժողներից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել