copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:57 02-05-2022

Վրաստանը Բրյուսելին է փոխանցել Եվրամիությանն անդամակցելու հարցաշարի առաջին մասի պատասխանները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ԵՄ պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է ուղարկել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հարցաթերթիկի առաջին մասը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Լրացված ձևի հիման վրա նախատեսվում է դիտարկել Եվրամիությանը Վրաստանի հնարավոր անդամակցության հարցը։

Վրաստանի կառավարության ներկայացուցիչների խոսքով, Ղարիբաշվիլին հանդիպման ժամանակ ասել է, որ երկրի իշխանությունները և բոլոր համապատասխան պետական ​​գերատեսչությունները շարունակում են ինտենսիվ աշխատանքը՝ հարցաշարի երկրորդ՝ ոլորտային մասը լրացնելու ուղղությամբ։ Այս մասը պարունակում է 33 գլուխ և մինչև 2.300 հարց։

Ինչպես հավելել է վարչապետը, Թբիլիսին մտադիր է հարցաշարի երկրորդ մասը Եվրամիություն ուղարկել մինչև մայիսի 13-ը։
«Լրացված հարցաշարը ստանալուց հետո Եվրահանձնաժողովը կսկսի պատրաստել սեփական գնահատման զեկույցը…»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Եվրամիությանը Վրաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է հունիսի վերջին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը