copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:43 02-05-2022

Ռուսաստանից Հայաստան է մեկնել 134.000 մարդ. ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, որը ղեկավարում է սահմանային ծառայությունը, հաստատել է 2022 թվականի հունվար-մարտին երկիրը լքած քաղաքացիների թվի կտրուկ աճը։ Ռուսաստանցիների հոսքը Վրաստան աճել է գրեթե հինգ անգամ, դեպի Հայաստան՝ երեք անգամ, վկայում են պաշտոնական վիճակագրության պորտալում (EMISS) հրապարակված տվյալնեը։

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է մեկնել 134 հազար ռուս. մեկնածների մեծ մասը՝ 78 հազարը, նշել է այցի մասնավոր նպատակը, 41 հազարը՝ զբոսաշրջությունը։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի առաջին երեք ամիսներին Ռուսաստանից Հայաստան է մեկնել ընդամենը 44 հազար քաղաքացի։

Վերին Լարսի միակ ցամաքային անցակետով Վրաստան է մեկնել 38 հազար ռուս. նրանցից 28 հազարն ընտրել է մեկնելու մասնավոր նպատակ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի առաջին եռամսյակում սահմանը հատել է Ռուսաստանի ընդամենը 8 հազար քաղաքացի։ Զգալի աճ է գրանցվել նաև Ուզբեկստան (53 հազար՝ մեկ տարի առաջվա 15 հազարի դիմաց), Տաջիկստան (համապատասխանաբար 40 և 8 հազար) և Ադրբեջան (56 հազար և 20 հազար) մեկնողների թվի մեջ։

Մարտին «Ok Russians» նախագծի հեղինակները հայտնել են, որ պատերազմի սկզբից ի վեր առնվազն 300 հազար ռուս լքել է երկիրը։ Ամենահայտնի ուղղությունները եղել են Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան։ Հեռացածների մոտ մեկ երրորդը ՏՏ ոլորտի աշխատողներ են։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման