copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:51 02-05-2022

Հանրությանը մոլորեցնելու համար «Վեգա»-ն տուգանվել է 4 մլն դրամով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 158-Ա որոշմամբ նշանակել է 4 355 264 ՀՀ դրամի չափով տուգանք։

Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է որակվել «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետևյալ վարքագիծը․

1. «Հոկտեմբերի 21-ից 24-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար բոլոր Վեգա սրահներում» և «Նոյեմբերի 4-ից 7-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար» բովանդակություններով ակցիաների շրջանակներում հայտարարված մինչև 65 տոկոս զեղչը զեղչման ենթակա բոլոր ապրանքների նկատմամբ չկիրառելը․

2. Հիշյալ ակցիաների շրջանակներում այդ ակցիաներին նախորդող օրը փաստացի կիրառված գները որպես ապրանքների նախնական գներ չհամարելը և զեղչի չափը տվյալ գներից չհաշվարկելը․

3. Ամբողջ տեսականու համար մինչև 65% զեղչը գործող այլ ակցիաների հետ համատեղելի չլինելու և «Հատուկ առաջարկ» նշումով ապրանքների դեպքում դրանց չգործելու բացառությունները գովազդներում չհիշատակելը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել