copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:11 01-05-2022

ԱՀ Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ Ռընե Լևոնյանին

Մայիսի 1-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ, Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։

Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում իրականացվող այն առաջնահերթ սոցիալ- տնտեսական ծրագրերի, Ազգային ժողովի հայտարարությունների և խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների մասին, որոնք առնչվում են հետպատերազմյան իրողություններին։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են տարածաշրջանային սրընթաց զարգացումների և Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Իր հերթին Ռընե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ Արցախի ժողովրդի կողքին են։ Ֆրանսահայ գործիչը նշել է նաև, որ սփյուռքահայ կազմակերպությունները շարունակելու են տարբեր ծրագրերով աջակցել արցախահայությանը։

Երկուստեք կարևորվել է ամբողջ հայության միաբան ու միակամ գործելը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում