copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:00 30-04-2022

Կառուցվել է աշխարհում առաջին սուզանավ-մոտորանավը

Աշխարհում դեռևս միակ նմանօրինակ նավի յուրահատկությունն այն է, որ նորույթը բավականին լավ է դրսևորում իրեն և՛ ջրի մակերեսին՝ որպես արագընթաց մոտորանավակ, որը կարող է մինչև 45 կմ/ժամ արագություն զարգացնել, և՛ ջրի տակ՝ մինչև 50 մետր խորությամբ: Դրա մշակողն ու ստեղծողն իտալական iSpace2o ստարտափն է։

Ստորջրյա տարածքում օդի ապահովման խնդիրը լուծվել է Like-a-Fish արտոնագրված տեխնոլոգիայի օգնությամբ:

Deepseaker DS1-ը համալրված է Deepspeed շարժիչով, որը մեծ արագություն է ապահովում աղմուկի գրեթե ամբողջական բացակայությամբ: Նավի սրահը պատրաստված է մեքենայի ոճով՝ հարմարավետության համապատասխան տարրերով:

Նավում նավիգացիոն համակարգ է տեղադրվել արհեստական բանականության տարրերով՝ Tesla-ի ոճով, որը կառավարում է մարտկոցի աշխատանքը:

Նորույթի կառուցվածքը թույլ է տալիս ապահովել ներսում գտնվողների պաշտպանվածությունը ցանկացած բախման դեպքում: Խոչընդոտի հանդիպելու դեպքում անմիջապես գործարկվում են անվտանգության բարձիկները սրահի ողջ շրջագծով:

Հետագայում նախատեսվում է այն օգտագործել զբոսանավերում:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին