copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:09 29-04-2022

ԵՄ երկրների բնակիչները Բելառուս են մեկնում՝ աղի. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ ԵՄ երկրների բնակիչները մեկնում են Բելառուս՝ աղի, իսկ ԵՄ երկրները խոչընդոտում են իրենց քաղաքացիների մեկնելուն։

«Մենք նրանց համար սահմանը բացեցինք կաթոլիկ Զատիկից առաջ, իսկ Ռադունիցան՝ մի քանի օր անց։ Թող մարդիկ գան Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, որպեսզի այցելեն իրենց հարազատների գերեզմաններին, ինչպես միշտ եղել է։ Թույլ եմ տվել առանց վիզայի։
Սակայն նրանք իրենց ժողովրդին թույլ չեն տալիս մտնել Բելառուս։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ գալիս են մեր երկիր, աղ են գնում։ Նրանք աղ չունեն։ Հիանալի, հարուստ Արևմուտք, բայց աղ չկա: Եվ որպեսզի մարդիկ չասեն, թե բելառուսները նորմալ են ապրում, պարզապես թույլ չեն տալիս մեկնել։ Ահա և ամբողջ ժողովրդավարությունը»,- ասել է Լուկաշենկոն Չեչերսկի շրջանի բնակիչների հետ զրույցում։
Լուկաշենկոն նմանատիպ հայտարարություն է արել անցած կիրակի՝ Կոպիս գյուղում գտնվող Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի այցելելիս։

«Տեսեք, թե ինչ է կատարվում հարևան Լիտվայի և Լատվիայի, լեհերի հետ: Ես այս դեպքում Ուկրաինայի մասին չեմ խոսում։ Նրանք այնքան ուրախ և երջանիկ էին, ամեն ինչ ունեին։ Իսկ որտե՞ղ են նրանք այսօր։ Նրանք կանգնած են սահմանի երկայնքով և խնդրում են, որ իրենց թույլ տանք Բելառուս մտնել՝ գոնե հնդկաձավար գնելու։ Ձավարեղենը դեռ ոչինչ, աղ չկա, մեզնից աղ են խնդրում»,- ասել է Լուկաշենկոն:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը