Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:55 29-04-2022

Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եվրոպական երաժշտական միջոցառման կազմակերպման հարցում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ստացել կազմակերպելու «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը:

Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները