copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:27 29-04-2022

Holiday Inn-ը հեռանում է Ռուսաստանից

Բրիտանական InterContinental Hotel Group (IHG) հյուրանոցային օպերատորը պատրաստվում է լքել ռուսական շուկան, գրում է «Կոմերսանտ»-ը՝ աղբյուրներին հղումով։
InterContinental Hotel Group-ը կառավարման պայմանագրերը խզելու համար բանակցություններ է վարում հյուրանոցների ռուսաստանցի սեփականատերերի հետ, հայտնել է Ռուսաստանում Holiday Inn-ի օբյեկտներից մեկի սեփականատերը:
Աղբյուրներից մեկն ասել է, որ ընկերությունը օբյեկտների սեփականատերերի հետ քննարկում է «գործունեության գործառնական փոփոխությունները»։ IHG-ի կենտրոնական գրասենյակից սա չեն մեկնաբանել։
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ IHG-ն պատրաստ է ամբողջությամբ դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում՝ քաղաքական ռիսկերի պատճառով։ Տուգանքներից խուսափելու համար ընկերությունը պատրաստվում է կողմերի համաձայնությամբ պայմանագրերի խզման շուրջ բանակցել օբյեկտների սեփականատերերի հետ, ասել է աղբյուրը։
IHG-ն հյուրանոցային շուկայի երեք խոշորագույն միջազգային ցանցերից մեկն է ՌԴ-ում, որտեղ տնօրինում է 29 հյուրանոց՝ 6.6 հազար համարներով: IHG-ի ՌԴ-ում առկա ապրանքանիշերից են նաև Holiday Inn-ը, InterContinental-ը, Crowne Plaza-ն և Indigo-ն:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը