Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:56 28-04-2022

Ծխախոտի Imperial Brands ընկերությունը ազատվել է ՌԴ-ում ունեցած ակտիվներից

Ծխախոտի բրիտանական Imperial Brands կոնցեռն այլևս ակտիվներ չունի ՌԴ-ում, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Imperial Brands - Imperial Tobacco Holdings (Netherlands) B.V.-ի և գերմանական Reemtsma Cigarettenfabriken-ի կառույցներին էին պատկանում Imperial Tobacco Sale and Marketing ՍՊԸ-ի համապատասխանաբար 90% և 10% բաժնեմասերը: Հոլանդական ընկերությունը, բացի այդ, Imperial Tobacco Volga ՍՊԸ-ի 100%-ոց սեփականատերն էր։
Ընկերությունն իր ակտիվները փոխանցել է ռուսաստանցի չորս ֆիզիկական անձանց, 30-ական տոկոս ստացել են Ալեքսանդր Կոբզևը և Կոնստանտին Իվանովը, 28% բաժին է ընկել Սերգեյ Բրոնեցկիին, ևս 12%-ը՝ Ալեքսանդր Նաումովին։
Աշխարհի մեծությամբ չորրորդ միջազգային ծխախոտային ընկերությունը՝ Imperial Brands-ը, ռուսական շուկան լքելու մասին հայտարարել էր մարտի սկզբին: Ընկերությանն են պատկանում Winston և Davidoff ապրանքանիշերը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ