copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:10 28-04-2022

Կստեղծվի ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման ավտոմատացված համակարգ

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ կստեղծվի։ Կառավարությունը ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց այդ նպատակով հատկացնել 23 միլիոն 400 հազար դրամ:

Որոշման նախագծով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ծրագրային ապահովման նպատակով ավտոմատացված համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումը:

«Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին ընդունվել են երկու որոշումներ, և կարգեր են սահմանվել, որն էլ այս գործընթացի սկիզբ է դրել: Հիմա այս գործընթացի մի մաս է կազմում էլեկտրոնային շտեմարանի առկայությունը: Հայտարարվել է մրցույթ, և շահող ընկերությունը 23 միլիոն 400 հազար դրամով հաղթող է ճանաչվել: Առաջարկում ենք այս որոշման նախագծով գումար հատկացնել, որպեսզի այս ամբողջ գործընթացի այդ փուլն էլ ավարտենք և օգոստոսի 1-ից համակարգը սկսի գործել»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով` այս ոլորտում առկա է լուրջ անվտանգային խնդիր։
Ցավոք, երբեմն տեղի են ունենում գազաբալոնային համակարգի խափանումներ, պայթյուններ, որոնց ընթացքում մեր համաքաղաքացիները վնասներ են կրում»,- հավելեց Սանոսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում բոլոր շահագործվող սեղմված և հեղուկ գազ ունեցող մեքենաները պետք է համակարգով ստուգվեն առնվազն երկու տարի մեկ անգամ, կան որոշ տեսակի բալոններ, որոնց դեպքում թույլատրվում է 3 տարի մեկ անգամ ստուգել:

«Երկու համակարգ է գործում, մեկը` լիցենզավորված կազմակերպություններ են, որոնք պետք է տեղադրեն և հետո նաև ստուգեն: Կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում: Շտեմարանը ղեկավարելու է մեր նախարարությունը, բայց մի շարք գործընկերների թույլատրվելու է այդ համակարգից օգտվել, մասնավորապես՝ գազալցակայաններին, տեսչական մարմիններին: Երբ մեքենան կգնա կայան ստուգվելու, ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաև էլեկտրոնային տարբերակով տվյալները լրացվում են: Հետո գազալցակայանի աշխատակիցը լիցքավորելուց առաջ, մեքենայի համարը հավաքելով, այդ համակարգում տեսնում է՝ մեքենան անցել է ստուգում, թե չէ: Գլխավոր նպատակը անվտանգությունն է, բայց նաև կհասկանանք, թե մեր երկրում գազով աշխատող որքան մեքենաներ կան»,- եզրափակեց Սանոսյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը