copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:32 27-04-2022

ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությամբ

ԱՄՆ վարչակազմը մտահոգված է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականությամբ։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Նրան հարցրել են, թե արդյոք Սպիտակ տանը մտահոգում է, որ Իրանը, ըստ որոշ գնահատականների, կարող է միջուկային զենք ստեղծել երկու շաբաթվա ընթացքում: «Այո, դա անշուշտ անհանգստացնում է մեզ: Ես կասեի, որ մենք հետ ենք վերադառնում իրանական միջուկային համաձայնագրից առաջ ընկած ժամանակաշրջան, համաձայնագիր, որը լրջորեն սահմանափակում էր Իրանի միջուկային ծրագիրը, այն վերահսկվում էր միջազգային տեսուչների կողմից: Երբ (ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմը որոշեց, որ ԱՄՆ-ը պետք է դուրս գա գործարքից, Իրանն արագացրեց իր միջուկային ծրագիրը և կրճատեց համագործակցությունը միջազգային տեսուչների հետ՝ չկատարելով միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները»,- պատասխանել է Փսակին՝ խոսելով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին:
Նրա խոսքով, Իրանին միջուկային ռումբի համար բավականաչափ տրոհվող նյութ ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակը մեկ տարուց կրճատվել է մինչև մի քանի շաբաթվա»։ «Անշուշտ, սա միջուկային համաձայնագրից դուրս գալու ուղղակի ազդեցությունն է, որը մեզ դարձնում է անպաշտպան, նվազեցնում է մեր իրազեկությունը (Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ): Եվ սա պատճառներից մեկն է, որ մենք նորից գնացինք դիվանագիտական ​​ճանապարհով, երբ նախագահ Բայդենը ստանձնեց պաշտոնը»,- ասել է մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ