copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:14 24-04-2022

Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը. Թուրքիայի մեջլիսի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը» վերնագրով հայտարարության մեջ խոսվում է համատեղ ապագայի կառուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը:

«100 տարի է անցել Մեծ եղեռնից, որը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն ստեղծելու, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու գաղափարը գերակա դարձնելու, այս հողերում տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռացնել տալու նպատակը ցավալիորեն այն օրերից հասել է մինչև մեր օրեր: Շեշտվում է նաև, որ «այս հողերը ամայացրած» ամոթալի երևույթների հետ առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն: «Այս հողերում այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը համարվող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից: Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի ու Միջագետքի բնիկ ժողովուրդներ, կիսում ենք 107 տարվա ցավերը, ամբողջ սրտով զգում ենք տեղի ունեցած մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ ընթացքում իրենց կյանքը կորցրածներին»,- ասվում է հայտարարության եզրափակիչ մասում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից

Ձեզ գուցե հետաքրքրի