Ներքին 4 տարի առաջ - 22:24 23-04-2022

Ստեփանակերտում անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի

Ստեփանակերտում անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:

Արցախում երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, այն առաջնորդել են հոգևորականները:

Ջահերով երթին մասնակցել են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ԼՂ պետնախարարն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է կադրեր`Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։

«Թող աշխարհով մեկ ջահերի լույսը լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին, թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը», - գրել է պետնախարարը:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը իր թելեգրամյան ալիքում հրապարակել է լուսանկար Ստեփանակերտում անցկացվող Ջահերով երթից, որը կցված է նյութին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը