copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:00 23-04-2022

Զելենսկին խոսել է ռուս զինվորականների նոր նպատակների մասին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում մեկնաբանել է ռուս զինվորականների հայտարարած նպատակները՝ վերահսկողության տակ առնել Ուկրաինայի ամբողջ սևծովյան ափը և հասնել Մոլդովայի հետ սահման։
«Այսօր լուր է տարածվել, որ իբր այժմ նրանց խնդիրն է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի հարավում և մուտք գործել Մոլդովայի սահման։
Իսկ այնտեղ, իբր, Մոլդովայում ոտնահարվում են ռուսախոսների իրավունքները։ Այն տարածքը, որտեղ Ռուսաստանը պետք է հոգա ռուսախոսների իրավունքները, հենց Ռուսաստանն է, որտեղ չկա խոսքի ազատություն, չկա ընտրության ազատություն: Այլ կարծիքի իրավունք ուղղակի չկա։ Այնտեղ, որտեղ ծաղկում է աղքատությունը, և որտեղ մարդկային կյանքը ոչինչ չարժե:
Այնքան, որ գալիս են մեզ մոտ, գնում պատերազմ, որպեսզի նորմալ կյանք հիշեցնող ինչ որ բան գողանան։ Ինչպես էին առաջ ասում՝ տեսնել Փարիզը և մեռնել։ Իսկ նրանց պահվածքն այժմ ուղղակի շոկ է առաջացնում։ Որովհետև նրանց երազանքը հիմա զուգարանակոնք գողանալն ու մեռնելն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Այսպիսով, Զելենսկին հիշեցրել է ռուս զինվորականների հասցեին հնչեցված բազմաթիվ մեղադրանքները՝ դիակապտության, թալանի մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս պնդումները, սակայն գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են առաջիկա սադրանքների մասին՝ «ռուս զինվորականների կողմից իբր կատարված թալանի գործողությունների բեմականացված նկարահանումներով»։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել

Ձեզ գուցե հետաքրքրի