copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:39 23-04-2022

Նիկոլ Փաշինյանը «քաղպուտանկա» բառի՞ց է վիրավորվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հետաքննիչներն այցելել են «Հրապարակի» մեկնաբան Էդիկ Անդրեասյանի տուն` տեղեկացրել են, որ նրա ստատուսների հետ կապված քրեական գործ են հարուցել, հետո նաեւ հարցաքննության են կանչել` «Ծանր վիրավորանք» հոդվածով: «Ինձ հարցնում է՝ ի՞նչ նկատի ունես էդ բառն ասելով (քաղպուտանկա): Ասում եմ՝ ոչ մի բառարանում էդ բառը չկա, ես դա ասելով նկատի ունեմ քաղաքական գործունեությունը: Երկրորդն էլ՝ «Նիկոլ» բառը ես գրել եմ փոքրատառ... նկատի ունեմ այն, որ ինքն իր քաղաքական գործունեությամբ նպաստել է նրան, որ թուրքերը մտնեն Անդրկովկաս: Ի վերջո, ես հրապարակախոս եմ, գրող եմ, մեկնաբան եմ, ինձ թույլ չեմ տա մարդուն անձնական վիրավորանք հասցնել: Ես մեղադրանքը չեմ ընդունել»,- ասում է Էդիկ Անդրեասյանը:


Այսինքն, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին կարելի է լրագրողների հասցեին ասել «վերբալ մարմնավաճառ», Նիկոլ Փաշինյանի հասցեին չի կարելի ասել «քաղպուտանկա»: Եւ որտեղից է հայտնի քննիչներին, որ Նիկոլ Փաշինյանն այդ բառից վիրավորվել է` նա դիմում չի գրել, նրան տուժող չեն ճանաչել: Բոլորի, այդ թվում միջազգային կառույցների կողմից քննադատված այդ հոդվածով նախաքննության մարմինն ինքն է որոշում, թե որն է վիրավորանք եւ «վիրավորվում է» պաշտոնյայի փոխարեն: Ինչ-որ տարօրինակ արդարադատություն է ստացվում` միակողմանի եւ խիստ սուբյեկտիվ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք