copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:17 22-04-2022

ԵԱՏՄ ապագան լուսավոր է. Լավրով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներն ակտիվորեն աշխատում են կազմակերպության ապագան լուսավոր դարձնելու ուղղությամբ՝ չնայած Արևմուտքի հակազդեցությանը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի ապագային, ապա հարցն այն չէ, թե ինչպես է ռուսական կողմը տեսնում նրա ապագան, այլ այն, թե ինչպես են կազմակերպության անդամ բոլոր երկրները մտադիր զարգացնել և խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը դրա շրջանակում: ԵԱՏՄ-ն ապագա ունի, և բոլոր անդամ երկրները ջանում են այն լուսավոր դարձնել»,- նշել է նա:

ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ վերջին ամիսներին ԵԱՏՄ-ում փոխվարչապետների մակարդակով մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել՝ մասնավորապես նվիրված նոր պայմաններում ինտեգրացիոն ծրագրերի շարունակությանը, երբ «անհրաժեշտ է ավելի շատ հույս դնել ինքդ քեզ և այլ տարածաշրջաններից վստահելի գործընկերների վրա»։ Այդպիսի գործընկերների թվում նա առաջին հերթին նշել է Չինաստանն ու Հնդկաստանը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել