Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:58 22-04-2022

Ես շնորհակալ եմ իմ Արթուրին ու Նվերին․ Տեր Շահեն

Արդեն 5-րդ օրն է, ինչ ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում։ Արթուր Վանեցյանի կազմակերպած անժամկետ բողոքի ակցիային միացել են հանրային և քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։

Ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև Տեր Շահենը։

«Ես իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել Աստծուն, որ Աստված մեզ պարգևել է հայու գենը։ Շնոհակալություն եմ ուզում հայտնել իմ վեհափառ հայրապետին, որի գիտությամբ ես այստեղ եմ։ Իմ մեջ տպավորվել է իմ որդու ասածը, որ 44-օրյա պատերազմի մասնակից էր, ասաց՝ հայրի՛կ, չես պատկերացնում, որ ժելեյով մազերը «ճպցրած» տղերքը գալիս էին ու երբ պատերազմի դաշտ էին մտնում, դառնում էին առյուծ։ Ահա մեր առյուծները։ Ես շնորհակալ եմ իմ Արթուրին ու Նվերին, և իմ հորդորն է իրենց, որ իրենք վերադառնան կյանք, որովհետև իրենք ունեն այն ուժն ու եռանդը, որ կարող են շատ բան տալ մեզ»,- ասաց Տեր Շահենը, ապա աղոթք հնչեցրեց տղաների համար։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի