Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:38 22-04-2022

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հեռանում է պաշտոնից

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է պաշտոնից հեռանալու մասին։

Ֆեյսբուքյան իր էջում նա այդ մասին գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի ընկերներ,

Ավարտին է մոտենում համայնքային ծառայության ոլորտում իմ առաքելության այս փուլը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում վերջին գրեթե 2,5 տարվա իմ գործունեությունը մեծ փորձառություն էր ինձ համար։ Մեր հայրենիքի համար այս բարդ ժամանակներում հնարավորություններիս սահմաններում փորձել եմ անել ամենը Երևան քաղաքի՝ ինձ վստահված հատվածում անհրաժեշտ բարեփոխումներ անելու, հանրությանը ծառայելու և հանրային բարիք ստեղծելու ուղղությամբ։ Շատ բան հասցրել եմ անել, իսկ ինչը չհասցրեցի՝ վստահ եմ՝ բարեխղճորեն կյանքի են կոչելու Կենտրոն վարչական շրջանի ինձ հաջորդող ղեկավարները։

Շնորհակալ եմ ինձ այս կարևոր առաքելությունն իրագործելու հնարավորությունը տալու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կենտրոն վարչական շրջանի իմ թիմին, առանց որոնց անձնվեր և պատասխանատու աշխատանքի հնարավոր չէր լինելու գրանցել դրական արդյունքներ։

Հաջողություն եմ մաղթում Կենտրոն վարչական շրջանի հաջորդ ղեկավարին և աշխատակազմին համայնքին ծառայելու գործում։

Իմ հետագա գործունեության մասին հետաքրքրվողներին կտեղեկացնեմ առաջիկայում»։

Oragir.news-ը ավելի վաղ գրել էր, որ վարչական շրջանների մի շարք ղեկավարներ հեռանալու են, այդ թվում` ՀԱԿ աջակից, Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը։ Թաղապետերի ջարդը նախաձեռնել է իշխանության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը. նա քաղաքապետարանը համալրում է իր մարդկանցով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան