Ներքին 4 տարի առաջ - 22:53 21-04-2022

Մեզ ուզում են ասել, որ դատապարտված ենք ստրկության. Հովհաննես Ղազարյան

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։

«5165» շարժման անդամ Հովհաննես Ղազարյանն իր ելույթում ասաց, որ ուզում են համոզել, որ իրենց խոսքն ազատ չասեն, չարտահայտեն։

«Եթե երկրի ղեկավարն այնպիսի բան է արել, որ չի արժանացել էլ երկիրը կառավարելուն, ապա պետք է իրեն իր ճանապարհը ցույց տանք, և ամեն ինչ անենք, որ ինքն այդ ճանապարհը բռնի։ Այսօր մենք կանգնած ենք այնպիսի հանգրվանի առջև, երբ մեզ ուզում են ասել, որ մենք դատապարտված ենք ստրկության, որ դուք դատապարտված եք անարժանապատիվ ապագայի։ Հետո վերադառնալու են ժողովրդին ասեն՝ դուք եք մեղավոր։ Հիմա ասում են, որ ժողովուրդն է իրենց մանդատ տվել, որ Արցախի հարցում նշաձողն իջեցնենք։ Մենք այս ընթացքում միշտ կորուստներ ենք ունեցել։ Երկիրը վստահել ենք մի մարդու, ով չունի ազգային շահի գաղափար։ Մենք մեզ հարց տվե՞լ ենք, թե մեր երկրի ղեկավարն արդյո՞ք ունի ազգային և պետական շահի գիտակցություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ