copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:17 10-11-2021

Մեր մեջից ստրկության, ողորմելիության, բռնաբարության հանձնվելու մոլուցքը արմատախիլ պետք է արվի. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պսևդոհիմնադիր դավաճանի ամենամեծ հանցանքներից մեկն այս ժողովրդի նկատմամբ այն է, որ իր լուբյանկայական տերերի հրահանգով` իր մերձավորաևելյան բոլշևիկ հոր ներդրած գաղափարախոսությունը զարգացնելով` հայ ժողովրդին ներշնչեց թե սեփական իրավունքները սեփական պատմական և իրավական հողերի վրա պետք է ծաղրի ենթարկվեն, իսկ կորցրածը հետ բերելը այս պահին ու վայրկյանին անհնար լինելու պատրվակով հետադիմության, անմակարդակության և ոչ իրատեսական երազկոտ հիմարության դրսևորվում է:

Այդպես կառուցվեց մի ամբողջ սերունդ` բլեյանական բազում շրջանավարտներից մինչև մի գյումրեցի պրոֆեսիոնալ հայհոյախոս, քֆուրչի իրավապաշտպան:

Այդպես ծնվեց նիկոլ փաշինյանը` հայ ժողովրդին աբդուլ համիդից ու թալեաթից ավելի շատ վնաս տված արարածը:
Հրեաները երկու հազար տարի պետություն չունեին: Բայց ամեն Աստծո օր խոսում էին ու պլանավորում իրենց վերադարձը` երկու հազարամյակ լիովին կորսված հայրենիք: Ու վերադարձան:

Այդպես թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց համար հայրենիք ստեղծեցին: Այդպես ադրբեջանցիները հայտարարում են, որ իբր Հայաստանն Ադրբեջան է և որ «Իրիվանից» իրենք իբրև թե վտարվել են: Այդպես պլանավորում են Երևանի զավթումը: Ինչպես պլանավորեցին և զավթեցին Նախիջևանը, Ուտիքն ու մեծ Արցախը: Ու եթե այսպես շարունակենք` իրենց չունեցած, չկորցրածը հիշատակելով, մեր ունեցած կորցրածը ծաղրելով` նրանք Երևանն էլ կստանան:

Մեր մեջից ստրկության, ողորմելիության, բռնաբարության հանձնվելու, սեփական իրավունքները լլկելու դավաճանական մոլուցքը արմատախիլ պետք է արվի:

Խոսքը ոչ թե ուլտրաազգայնականության կամ ծայրահեղականության մասին է` ինչպես բարբաջում է մեր բարեկամաթշնամին, այլ` արժանապատվության: Ազգային արժանապատվության:
Երբ կարդում եք ծաղրական կամ քննադատական տողեր` մեր կորցրած երկրամասերի և քաղաքների վերադարձի հնարավորության կամ դրանց անունների նշման մասին` իմացեք, որ գործ ունեք ոչ միայն տգետ անասունների, այլև մեզ ողորմելիության առաջնորդող դավաճանների հետ:

Եվ իմացե´ք, որ ոչ թե մեր չեղած թուլությունն ու անկարողությունն է մեր պարտությունների ու հողային կորուստների պատճառը, այլ այդ պղծությունն է ձեր բոլորի դժբախտության աղբյուրը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg