copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:06 19-04-2022

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կալամատայի քաղաքապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունաստանի Կալամատա քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ միասին հանդիպում է ունեցել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հետ։ Այս մասին տեղեկացավ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Հանդիպման սկզբում Կալամատայի քաղաքապետը դեսպան Մկրտչյանին շնորհավորել է Հունաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանի՝ Կալամատա կատարած առաջին այցի համար և հույս հայտնել, որ Հայաստանի քաղաքների և Կալամատայի միջև հնարավոր է զարգացնել ապակենտրոնացված համագործակցություն։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին առաջարկության համար՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցության խթանումը մեծ կարևորություն ունի մեր օրերում։ Դեսպանը հավելել է, որ հաշվի առնելով Կալամատայում գյուղատնտեսական որոշ ուղղությունների զարգացած լինելը` անհրաժեշտ է Հայաստանի հետ փոխգործակցությունը մեկնարկելիս հաշվի առնել տնտեսական շփումների հնարավոր ակտիվացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը կարևորել է Կալամատայի փոքրաթիվ, սակայն կենսունակ հայ համայնքի գործունեությունը, ընդգծել, որ քաղաքապետարանը բոլոր հնարավոր միջոցներով նրան ցուցաբերում է աջակցություն, ինչի համար դեսպանն արտահայտել է իր երախտագիտությունը։

Նշվում է, որ նույն օրն ավելի ուշ դեսպան Տիգրան Մկրտչյանը գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ հանդիպում են ունեցել Կալամատայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքի խնդիրներին, Հայաստան-Հունաստան հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Դեսպանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ինչպես նաև իր երախտիքի խոսքերն է ուղղել գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանին Կալամատա քաղաք այցելելու առաջարկության և համատեղ հանդիպման անցկացման առնչությամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg