Ներքին 4 տարի առաջ - 13:27 18-04-2022

Պետք է մաքրել Նիկոլին Հայաստանից. Աղվան Վարդանյան


«Երբեք ուշ չի. երբ դանակը հասնում է ոսկորին, բնական է, որ դրան հաջորդելու են կոնկրետ գործողություններ, կոնկրետ համախմբում. այնպես որ, ուշացած չէ։ Ով որ մտածում է՝ ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել, չի ուզում մասնակցել, իսկ այս շարժման նպատակն է մասնակից դարձնել շարժմանը մեր քաղաքացիներին։ Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ականատես կլինեք նման ակցիաների, որոնց մեկտեղումը օրերի, իսկ առավելագույնը շաբաթների հարց է»: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք բողոքի ակցիան ուշացած չէ՞։

«Այն, ինչ արեց Վանեցյանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, որը շարունակություն կունենա բազմաթիվ ուղղություններով։ Նպատակը Հայաստանը մաքրելն է Նիկոլից։ Մի ժամանակ Հայաստանի փողոցները լցված էին դուխով գլխարկներով, շապիկներով և այլ ատրիբուտներով։ Ես առաջարկում եմ մարդկանց տներում մոռացված, կուտակված այդ շապիկները բերել Ազատության հրապարակ և մաքրել Հայաստանը այդ նիկոլական աղբից»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում