copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:15 06-12-2022

Պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից, գնացեք Արեգունի, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք. Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմելով իշխանություններին՝ նշեց, որ օրերս եղել են Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու։

«Եղանք Արեգունի, Փոքր Մասրիկ, Նորաբակ, Սոթք գյուղերում, Վարդենիս քաղաքում։ Ինչ տեսանք՝ տեսանք։

Ես խոսելու եմ մեկ կոնկրետ ընտանիքի մասին։ ՀՀ կոնկրետ քաղաքացիների մասին։ Սա այն դեպքն է, որ եթե կոնկրետ մարդու հարցերով պետությունը չի զբաղվում, սուտ և, ներեցեք, ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը։

Վահան Մեխակի Հակոբյան. պայմանագրային զինծառայող, ծնված 1993 թվականին։ Զոհվել է սեպտեմբերի 13-ին, Կապուտան գյուղի վերևի դիրքում։

Տանը մայրն էր՝ տիկին Վարսիկը՝ տարիքից շատ ավելի մեծ երևացող, ամբողջ կյանքն աշխատած գյուղացի կին, ողբերգությունը դեմքին ու խոսքում։

Տանը հարսն էր՝ Նաիրան և նրա չորս երեխաները՝ 7 տարեկան Վարսիկը, 6 տարեկան Նարեն, 4 տարեկան Էլենը և 1.5 տարեկան Գոռը։ Փնտրեք և նրանց նկարները կգտնեք մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջում։ Կարծում եմ` ընտանիքի վիճակը պարզ է։

Հիմա խնդիրը։ Վահանը և Նաիրան ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին։ Սակայն, ցավոք, ամուսնությունը չեն գրանցել։ Արդեն մոտ երեք ամիս չեն կարողանում բյուրոկրատական քաշքշուկը հաղթահարել ու ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված հատուցումը։

Վարչապետ, պաշտպանության նախարար, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվեք տոնածառի և Եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից, գնացեք Արեգունի, այդ տուն, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի, չորս երեխաների առաջ և արագ լուծեք այս հարցը։ Կարճ ժամանակ ունեք։

Եթե չարեցիք, ավելի լավ է գետինը մտնեք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում