copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:03 01-03-2022

Կառավարությունն ասում է՝ «ճկունություն եմ ուզում, ձեռքերս մի կապեք». Աղվան Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հիշեցրեց՝ կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրում նպատակ է ձևակերպել՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագուն կենսաթոշակի ու միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել պարենային ու սպառողական զամբյուղների արժեքներին, ինչպես նաև վերացնել ծայրահեղ աղքատությունը:

«Հիշեցնեմ՝ պարենային զամբյուղի արժեքը ամսական 37 հազար 800 դրամ է, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը՝ 71 հազար դրամ: Այսօր նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամ է, միջին կենսաթոշակը՝ 44 հազար դրամ», - ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են չսպասել մինչև 2026 թվականը, այլ ամեն տարի տոկոսային հարաբերակցությամբ գնալ այդ նպատակին:

«Միջին կենսաթոշակը 2024 թվականի հունվարի 1-ից սպառողական զամբյուղի 70 տոկոս դարձնել, հաջորդ տարի՝ 80 տոկոս և այդպես շարունակ, նույնը նպաստների մասով: Կառավարությունը դեմ է օրենքով սահմանելուն, ասում է՝ « ճկունություն եմ ուզում, ձեռքերս մի կապեք», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:


facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button

skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում