copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:23 17-04-2022

Բուլղարիան, հետևելով Իտալիային, փակել է նավահանգիստները ռուսական նավերի համար

Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակներում Բուլղարիայի իշխանությունները կիրակի առավոտյան արգելել են երկրի բոլոր նավահանգստային քաղաքներին, առանց բացառության, ընդունել և սպասարկել ռուսական նավերը։
«Ռուսական դրոշի տակ նավարկող բոլոր նավերին, ինչպես նաև այն նավերին, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են ՌԴ դրոշը կամ գրանցման պետութունը, արգելվում է մուտք գործել Բուլղարիայի ծովային և գետային նավահանգիստներ»,- հայտարարել են Բուլղարիայի իշխանությունները։
Associated Press-ը նշում է, որ բացառություն է արվելու վթարի ենթարկված կամ մարդասիրական օգնության կարիք ունեցող նավերի, ինչպես նաև ԵՄ վառելիք, սննդամթերք և դեղորայք տեղափոխող նավերի համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից