copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:00 17-04-2022

Այս իշխանությունների հակահայ դրսևորումներից է տաղավար տոներին հաջորդող օրերը աշխատանքային դարձնելը. Ռ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՔՊ-ականների հակահայ քաղաքականության դրսևորումներից մեկն էլ այն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնավոր աշխատող դավանորդներիս կամաց-կամաց զրկեցին տաղավար 5 տոներին հաջորդող օրը գերեզմաններ այցելելու հնարավորությունից (Սուրբ Ծնունդ, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխում, Խաչվերաց): Այդ պատճառով շատերը ստիպված են հենց տոնական օրով այցելել իրենց ննջեցյալներին, ինչը հակասում է մեր Եկեղեցու ավանդույթին ու կանոնական իրավունքին։
Այնուհանդերձ տեղեկացնեմ, որ ըստ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի պահանջով գործատուն պարտավոր է նրան չվճարվող արձակուրդ տրամադրել՝ ի թիվս այլոց, «կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար՝ ոչ ավել, քան տարեկան 4 օր» (հոդվ. 176/1/5)»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը