Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:43 15-04-2022

Ադրբեջանի «տարածքային ախորժակը բացվում է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՌԴ ՊՆ փոխանցմամբ, Մարտակերտի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում:

Ըստ հաղորդագրության, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ։

Այն, որ Փառուխ գյուղի, Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան եզակի բնույթ չէր կրելու, վաղուց պարզ էր։

Որքան Հայաստանի իշխանությունը ի ցույց է դնում իր անսահման պատրաստակամությունը՝ բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նախապայմանները, այնքան դրանց «տարածքային ախորժակը բացվում է»։

Ամենից շատ դիտված