copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:42 09-11-2022

Նոր վտանգ է ստեղծվում մարդկային ու տարածքային կորուստների համար. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Սրան զուգահեռ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում Հայաստանն Արցախին կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի անվտանգության վերաբերյալ՝ ՌԴ-ին ուղիղ մեղադրելով հումանիտար բեռի անվան տակ Արցախին զենք/զինամթերք/սպառազինություն մատակարարելու մեջ։

Սրանով ինչ որ փուլի համար հիմք է նախապատրաստվում կամ ճանապարհը փակելու համ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղակայելու համար։

Եվ շարքի երրորդ խնդիրը. Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն Արցախին կապող և Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան գնացող երթուղին պետք է ունենան նույն կարգավիճակը։

Այսինքն՝ եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, ապա Արցախը Հայաստանին կապող ուղին ունենալու է զուտ ճանապարհի կարգավիճակ՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկման տակ։

Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում և որի հակազդման ուղղությամբ ՀՀ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում՝ սրանով նոր վտանգ ստեղծում մարդկային ու տարածքային կորուստների համար»,- գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ