Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:23 15-04-2022

Ողբերգական վթար՝ Երևանում․ մահացել է Հնդկաստանի քաղաքացի

Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում այսօր տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում MTR մակնիշի AC 455 համարանիշի երկանիվ մոտոցիկլը բախվել էր բազալտե եզրաքարին և կողաշրջվել: Երկու տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ մոտոցիկլը հաշվառված է Երևանում բնակվող Հնդկաստանի քաղաքացի Գանեշ Կումար Շարմայի անունով: Մահացածն ու վիրավորն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ձեզ գուցե հետաքրքրի