copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:33 14-04-2022

Ուկրաինայի խորհրդարանը ռուսական բանակի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն է ընդունել, որում Ռուսաստանի և նրա բանակի գործողությունները պատերազմի ընթացքում ճանաչվում են որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։

«Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված գործողությունները ոչ միայն ագրեսիայի հանցագործություն են, այլև նպատակ ունեն համակարգված և հետևողական ոչնչացնելու ուկրաինացի ժողովրդին ու նրա ինքնությունը, զրկելու նրան ինքնորոշման և անկախ զարգացման իրավունքից»,- նշված է հինգշաբթի Ռադայի փակ նիստում ընդունված բանաձևի բացատրական գրության մեջ:

Ուկրաինացի պատգամավորները մտադիր են նաև ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, ինչպես նաև այլ երկրների կառավարություններին և խորհրդարաններին կոչ ուղարկել Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու խնդրանքով։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից