Ներքին 4 տարի առաջ - 18:05 14-04-2022

Սարգսյանը երեկ «տրյուկ» է արել. Ռուբինյանը մեկնաբանեց Սերժ Սարգսյանի գրասենյակի գրառումը

Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իր ելույթում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասաց, որ գրասենյակը հրապարակել է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ներկայացված առաջարկը և մի հատված՝ փորձելով հիմնավորել, որ երեկ Նիկոլ Փաշինյանի արած պնդումը առ այն, որը իր այլ թիմակիցների հետ եկել է իշխանության 1998 թվականին՝ ի հակադրումն Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակի իրականացման, սակայն ի վերջո բանակցում էր փուլային տարբերակի իրականացման շուրջ։

«Սերժ Սարգսյանի գրասենյակը մեկնաբանում է այն հանգամանքը, որ փուլային տարբերակով չեն բանակցել՝ այսպես. hրապարակել են 2016 թվականի մի փաստաթուղթ, որի վերնագրի հենց սկզբում գրված է, որ սա փաստաթուղթ է հակամարտության կարգավորման հենց առաջին փուլի և հետագա քայլերի մասին, բայց նրանք բերում են հիմնավորում, քանի որ այդ տեքստում գրված է նաև, որ լուծումը կամ քայլերը մեկ փաթեթի մեջ են և չեն կարող տարանջատվել միմյանցից, հետևաբար դա իրականում փաթեթային տարբերակ է: Սա պարզապես մի տրյուկ է, որի մասին ես հիմա կասեմ, թե ինչու է տրյուկ։ 2018 թվականի հեղափոխությունից առաջ մի քանի անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով հակամարտության կարգավորման գործընթացից, խոսում էր, որ առաջարկվում էր փուլային մոտեցում, ինչին ի պատասխան՝ այդ թվում մի քանի անգամ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն ասում էր, որ քննարկվում է փուլային լուծում փաթեթային կիրառմամբ, ինչը նաև կարող էր իրական լինել միայն մեկ դեպքում»։

Ռուբինյանը բացատրեց փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը՝ ասելով, որ հակամարտության փուլային տարբերակն այն է, որ հակամարտության մաս կազմող կոմպոնենտները, այսինքն՝ խնդրո առարկաները, լուծում են ստանում փուլ առ փուլ։ Այսինքն՝ կարող է առաջին փուլում հարցը լուծում ստանալ՝ առանց իմանալու, թե հաջորդ փուլում հարցն ի՞նչ լուծում է ստանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
14:09 Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից